Անցնել բովանդակությանը

«Քո կարոտած հայրենիքի…»

1917

Քո կարոտած հայրենիքի Սոսենու պես՝ սլացիկ. Մազեր ունիս ոսկի հասկի, Ու աչերդ մեղեսիկ։ Դու կըսիրես մարգարիտներ, Եվ ադամանդը կատես. Պարանոցիդ ինչ է վայել, Թեև մանուկ, լավ գիտես… Երբ շրթունքով երազաբույր Մեղմ կհպվիս շրթունքիս, Ա՜խ, ասես թե՝ մի կոշտ ու կուռ Ձեռքդ կդիպչի բաց վերքիս։ Ու մի թախիծ խոժոռադեմ Ինձ կպատե սև ու մութ. — Ես հոգնած եմ, ես հիվանդ եմ, Դու՝ ոսկեղեն մի արտույտ…

1917, Ժընև

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16