«Քո ունքերդ, իմ սիրեկան…»
1912
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի սրի նման։
Աշխարհը՝ սուտ երազ ու սին,
Թող որ խմեմ, իմ սիրեկան,
Շրթունքներիդ կարմիր գինին, —
Գլուխս զարկ դահճի նման…
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դաճի թրի նման։
1912, Իզմիթ
1912
1912, Իզմիթ
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Քո ունքերդ, իմ սիրեկան…» բանաստեղծությունը (1912) երազի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ 2-4-2 տողանոց տներով։