Անցնել բովանդակությանը

«Օտար աշխարհում ստրուկ ու գերի…»

1919

Օտար աշխարհում ստրուկ ու գերի Թառամեց, անցավ իմ կյանքը մատաղ։ Ա՜խ, ո՛չ մայր տեսա, ո՛չ սեր ընկերի, Սրտիս մեջ՝ արցունք, աչքիս՝ սուտ ծիծաղ։ Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ, թռցրու ինձ քեզ հետ, Տա՛ր իմ հայրենի երկիրն հեռավոր, Մեր արևի տակ, ա՜խ, գոնե մեկ օր Ծունչ առնեմ ազատ, մեռնեմ բախտավոր։

1919-1920

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Օտար աշխարհում ստրուկ ու գերի…» բանաստեղծությունը (1919) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8