Անցնել բովանդակությանը

Նվեր տիկին շ.<-ին>

1893

Ինչպես անցյալի տխուր ավերակ, Կամ ճոխ պսակի թոշնած ծաղիկներ, Ինչպես մանկության աղոտ հիշատակ, Կամ մոռացած երգի նսեմ հնչյուններ, Հիշիր ինձ, քույրիկ, ա՜խ, անուշ քույրիկ, Հիշիր, թե ինչպես ես քեզ սիրեցի, Անքուն գիշերներ մենակ ու լռիկ, Քո կյանքի համար ջերմ աղոթեցի… Հիշիր, թե ինչպես իմ տանջանքներից Քո քաղցր անունով երգեր փնջեցի, Վառ ծիածանը ամպերի մեջքից Խլեցի, բերի քեզ համար գոտի… Հիշիր, թե ինչպես իմ արցունքներից Պսակ փնջեցի, քույրիկ, քեզ համար, Աստղիկ ու լուսնյակ քեզ զարդեր բերի, Քեզ նվեր բերի սիրտս վշտահար…

1893, Լայպցիգ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16