Անցնել բովանդակությանը

«Նազան-աղջի՛կ, Շուշան-Շուշի՛կ…»

1892

Նազան-աղջի՛կ, Շուշան-Շուշի՛կ, Տես մութն ընկավ-հովն ընկավ, Ցոլցլալով աստղերն ելան, Քունն աչերիս ցած իջավ։ Նխշուն ծաղիկ — սիրուն եղնիկ, Թող գիրկդ ընկնիմ, քուն մտնիմ, Ա՜խ, զով սարում, յարի գրկում Լռիկ քունն ի՞նչ անուշ է. Հովը օրոր կըշվշվա, Առուն երգեր կըշշնջա՛. Նազիկ, ծաղիկ — նուշիկ Շուշի՛կ, Երնե՜կ քեզի… թուխ ծամերդ Ծփծփալով հո՛վն է տանո՛ւմ, Սև դարդերդ ջուրն է տանո՛ւմ։

1892, Ս. Հառիճո վանք

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14