Մահը
1908
Անտես, անձայն
Մի քարավան
Գիշեր ու զոր
Կերթա՜, կերթ՜ա…
Ողջ աշխարքը
Կըտրորե,
Փոշի կանե,
Քամուն կուտա։
Եվ հավիտյան
Կերթա՜, կերթա՜…
1908, Ղազարապատ
1908
1908, Ղազարապատ
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Մահը» բանաստեղծությունը (1908) մահվան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 8-2 տողանոց տներով։