Անցնել բովանդակությանը

«Մշուշն եկավ, թևը փռեց…»

1898

Մշուշն եկավ, թևը փռեց, Ծովը ծածկեց, մերի՛կ ջան, — Ա՜խ, իմ դարդը ուրուրի պես Սիրտտս կերավ, մերի՛կ ջան… Կուզեմ չքվիմ, կուզեմ կորիմ, Փոթորկի մեջն ընկնիմ. — Փոթորիկին խեղճ սիրտս տամ, Չար ուրուրեն ազատվիմ։ Ու դիա՜կս թո՛ղ, մերի՛կ ջան, Ծովը նետե ժեռ ափին. — Սիրտս՝ հարհանդ, սիրտս՝ անդարդ Ընկնեմ էն լո՛ւռ, լե՛ռ ափին…

1898, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մշուշն եկավ, թևը փռեց…» բանաստեղծությունը (1898) ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12