Անցնել բովանդակությանը

«Հոգնած քայլերով մտել եմ անտառ…»

1940

Հոգնած քայլերով մտել եմ անտառ. Նստել եմ մենակ մթին անտառում Ու միտք եմ անում աշխարհի բանը, Ականջ եմ դնում անտառի խոր շառաչին, Որ այսպես շառաչել է սերունդների վրա. Լսում եմ ուշով, և շառաչը Ինձնից հեռացնում է ինձ. Մտքերս տանում, ցրում է հեռուն Մոռացության ափերն հեռավոր. Հալվել է ներկան, չկա ժամանակ. Չեմ զգում ես ինձ, ես անգո, անէակ. Չկա ժամանակ…

1940

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հոգնած քայլերով մտել եմ անտառ…» բանաստեղծությունը (1940) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1940 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12