Անցնել բովանդակությանը

Հայ ճարտարապետությունը

Մեծ ճարտարապետ Թ.Թորամանյանի Հիշատակին

Հայրենի դաշտում քայլում եմ մենակ. Աշուն է արդեն, և ձյունը նորեկ Ծածկել է լանջքը սեգ Արարատի. Հողմը սաստկաշունչ՝ հսկա մի բարդի Կորաթեքել է աղեղի նման Հայկ նահապետի։ Սակայն իմ առաջ՝ կանգնել են ահա՝ Պատմության ահեղ հողմերին ընկճած, Սյուներն հոյակապ հին ավերակի։ Դո’ւք դարերի մեջ՝ դժվար ու դաժան, Երբ ամենայն ինչ ընկած էր տապաստ, Դո’ւք, ով երկնախոհ գմբեթներ ու վեմ Մնացիք ըմբոստ, մնացիք անսաստ Բռնակալների չարության ընդդեմ։

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հայ ճարտարապետությունը» բանաստեղծությունը աշնան և Արարատի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 5-3-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 13