Անցնել բովանդակությանը

«Մռայլ ամպերից, հըզոր կայծակով…»

1904

Մռայլ ամպերից, հըզոր կայծակով Սիրտը շանթահար մի մրըրկահավ Ծովափի խոժոռ ժայռերին ընկավ։ Եվ ընկավ ծածկվեց հողով ու քարով, Թավ մամուռ պատեց նրա շիրիմին, Եվ տարիք անցան համըր շարքերով։ Բայց երբ երկնքում իրար դեմ ու դեմ Ամպերն են խառնվում և որոտում են՝ Հուզված սրտերում կըրակ ու կայծակ, — Նա լուռ հիշում է, տարիք առաջ Իրեն սրտումն էլ տենչ կար ու կրակ, Որոտ ու զայրույթ և սեր ու շառաչ…

1904, Մոսկվա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12