Անցնել բովանդակությանը

«Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր…»

1905

Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր, Օտա՛ր աշխարհում ինձ պես վշտահար Մի սիրտ է այրվում՝ անհայտ մենավո՜ր Եվ երազում է, թախծում ինձ համար։ Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով Ես փայփայում եմ ձեռները նրա. Եվ գուրգուրում եմ, գըգվում կարոտով՝ Քնքուշ գըլուխը իմ կըրծքի վրա…

1905, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Միշտ զգում եմ ես, որ մի հեռավո՛ր…» բանաստեղծությունը (1905) կարոտի և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8