Անցնել բովանդակությանը

«Մեկը չեղավ, որ իմանար վշտերս…»

1904

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս, Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս. Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս։ Կյանքս կտամ սրտից բխած համբույրին, Ա՜խ, թե մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր։ Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին, Քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր։ Բայց ես կյանքում շա՜տ սիրեցի ու լացի, — Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս, Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի, Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

1904, Նոր Նախիջևան

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մեկը չեղավ, որ իմանար վշտերս…» բանաստեղծությունը (1904) սիրո և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12