Անցնել բովանդակությանը

«Մի՞թե պիտի թոռմին, թոշնին…»

1892

Մի՞թե պիտի թոռմին, թոշնին Վարդ ու շուշան խնկաբույր, Անդորր լռեն թռչունների Վառ մեղեդին, Ակն — աղբյուր։ Մի՞թե պիտի, չքնաղ ընկե՛ր, Կյանքի անուշ հույզերից Կուրծքդ հանգչի, — լուռ դադարիս Սառն ու անկյանք Շիրիմի տակ… Մի՞թե պիտի փոշի դառնան Այդ աչքերըդ կենսավառ, Ուր շողում են հույս ու տենչեր — Սիրո աստղեր Ինձ համար։ Մի՞թե պիտի վառ ժպիտըդ Եվ արցունքիդ ծիածան Ինչպես երազ անդարձ մարին Խոնավ հողում Հավիտյան։ Օ, ի՞նչ, — մի՞թե, մի՞թե, հոգյա՛կ, Պիտի անհետ մոռացվիս, Ձյունի շերտեր վըրադ դիզվին, Փոշիդ տանի Ցուրտ քամին…

1892, Ղազարապատ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 25