Անցնել բովանդակությանը

Հայրենիքիս

1926

Ակութներից հին հայրենի Ծուխն է ելնում բարի, Ուղիներով ազատության Թռչում ես դու արի։ Սալասմբակ թռչում ես դու Նոր օրերի աստղին, Հավատարիմ քեզ ուժ տվող Հին օրերի հողին։ Խոչ ու խութերն թշնամական Թռիչքդ չեն կասում, Աշխարհաջահ ճշմարտության Նոր խոսքեր ես ասում։ Դո՛ւ, հին երկիր, նոր ու պայծառ, Ի՛մ Ժողովուրդ, ի՛մ հաց, Արևաթև անմահ թռչուն՝ Հուր ու սրից ծնած…

1926, Վենետիկ

Ավետիք Իսահակյանն ունի «Հայրենիքիս» վերնագրով այլ ստեղծագործություններ («Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝» և «Ցորենի ծըփուն արտերի եզրին»)։

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1926 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16