Անցնել բովանդակությանը

«Մատաղ սիրտըս խաս — բաղի պես…»

1898

Մատաղ սիրտըս խաս — բաղի պես Ծառով, ծաղկով կանանչ էր. Սերս էլ նազան բլբուլի պես Սրտումս անուշ կըկանչեր։ Ինձի ասիր, աղջի՛կ սիրուն, — Քու բլբուլին զարմացք եմ. Ուշքս է տարվեր վարդիդ սիրուն, Մի հատիկ վարդ թո՛ղ քաղեմ… Սիրտըս թնդաց, ջահել էի, Անուշ լեզվեն շո՜ւտ խաբվա. Ասի՝ բաղըս մատաղ քեզի, — Սև աչերեն շա՜տ խաբվա… Ու անգութը բաղըս մըտավ, Ա՜խ, տըրորեց ծաղկունքըս, Խեղճ բլբուլիս բըռնեց, տարա՛վ, Կոտրեց նո՛ւռըս, չինարըս…

1898,, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Մատաղ սիրտըս խաս — բաղի պես…» բանաստեղծությունը (1898) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16