Անցնել բովանդակությանը

«Շառաչելով մի վառ աստղիկ…»

1897

Շառաչելով մի վառ աստղիկ, Երկրի կրծքին վայր ընկավ. Բայց երկիրը մնաց լռիկ, Աստղն էլ լռեց ու հանգավ։ Իմ վառ սերս բոցով-երգով Սրտես սուրաց, սիրտդ ընկավ, Սիրտդ մնաց մունջ-անվրդով, Սակայն… սերս չհանգավ…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Շառաչելով մի վառ աստղիկ…» բանաստեղծությունը (1897) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8