Անցնել բովանդակությանը

«Լուսնյակ գիշերին քայլում եմ մենակ…»

1923

Լուսնյակ գիշերին քայլում եմ մենակ, Նիրհել են դաշտեր, լեռներ ու ծմակ։ Լճակներն անթարթ ու բաց աչքերով Քնել են անդորր, անհույզ, անխռով։ Առանց դարմանի այրող ցավ ու վերք Ճակատիս գրեց մի չարաղետ ձեռք։ Դառնությունները վըրաս ծանրացան, Մնացին վըրաս, օրեցօր շատցան։ Լուսնյակ գիշերին շրջու եմ անքուն, Ցավերըս անգութ սիրտս են կեղեքում։

1923, Վենետիկ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1923 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10