Անցնել բովանդակությանը

«Կենսական ծովի հույզերի միջին…»

1894

Կենսական ծովի հույզերի միջին Ես ժայռի նման կանգնած եմ ամուր. Կայծակն է զարկում իմ վես ճակատին, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր։ Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր։ Գոռ ալիքները կուրծքս են ծեծում, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր։ Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր, Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր։

1894, Լայպցիգ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12