Անցնել բովանդակությանը

«Լուսինն, ինչպես քընհատ կարապ…»

1898

Լուսինն, ինչպես քընհատ կարապ, Ծով — երկընքում կըլողա, Լուսնի բակը, ինչպես փըրփուր Թույլ ու թալուկ կըշողա։ Ձայն — ձուն չըկա, սիրտս է միայն — Մեծ լըռության վեհ լեզուն՝ Տիեզերքը գըրկած համայն — Զանգի նըման ղողանջում…

1898

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Լուսինն, ինչպես քընհատ կարապ…» բանաստեղծությունը (1898) ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8