Անցնել բովանդակությանը

«Լուռ գիշերին մտքիս դիմաց…»

1898

Լուռ գիշերին մտքիս դիմաց Շա՜տ ստվերներ ժողվեցան. — Ընկերներըս՝ մեռած, կորած, Հոգուս խորքով անց կացան։ Նրանց աչքերն՝ անհույս, անսեր, Սրտիս խորքը նայեցին, — Խոր վերքի պես սիրտըս բաց էր, Նրանք այնտեղ սուզվեցին…

1898, Ալեքսանդրապոլ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8