Անցնել բովանդակությանը

«Լալկան ուռին մեղմ կը խշշա…»

1898

Լալկան ուռին մեղմ կը խշշա Ծովի ափին, ժեռ ափին, Լուռ թառեր է ճուղքի վրա Վա՛յրի, տխուր աղավնին։ Աչքը գցած հեռո՜ւ տեղեր, Աղավնին խոր կըթախծե… Ա՜խ, հասկացա — վայրի՛ ընկեր, Բախտդ իմիս նման է; Քեզ էլ դաժան հյուսիս քամին Ինձ պես արավ բնավեր. Ընկավ, կոտրավ հպարտ կաղնին. — Հյրենիքիս սրբանվեր։ Արի՛, ընկեր, իրար հյուսենք Մեր սրտերն ու երգերը — Հպարտ, մենակ լո՛ւռ թափառենք Այս ժեռ, օտար ափերը…

1898, Օդեսա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16