Անցնել բովանդակությանը

«Լուռ է ու խավար…»

1919

Լուռ է ու խավար, Ասես՝ ողջ աշխարհ Դարձել է միայն Աննյութ գաղափար։ Բայց հանկարծ մի ձայն Ականջումս հնչեց. Այդ մա՞յրս էր արդյոք Իմ բախտը հիշեց Իր սուրբ աղոթքում. Թե՞ իմ վաղուցվա Սերս էր կաթոգին, Անունս ակամա Դողաց շրթունքին…

1919, Ժընև

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Լուռ է ու խավար…» բանաստեղծությունը (1919) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 4-5-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1919 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13