«Լորիների տակ…»
1914
Լորիների տակ,
Մտորում եմ լուռ.
Հեռուն մի ջութակ
Հեծում է տխուր։
Մութի մեջ, ասես,
Իմ բախտի վրա
Անուշիկ մոր պես
Արտասվում է նա։
Անողոք մի ձեռք
Ծանրացավ վրաս,
Փշրեց սեր ու երգ,
Գարում ու երազ…
Լորիների տակ
Մորմոքում եմ լուռ.
Հետս մի ջութակ
Լալիս՝ տխուր…
1914, Բեռլին