Անցնել բովանդակությանը

«Լազուր երկնքով ամպեր են անցնում…»

1903

Լազուր երկնքով ամպեր են անցնում, Ու սալվի ուռին կուլա գետափին. Ամպերի շուքը դաշտերն է ծածկում, Սիրտս կրծում է կսկիծը խորին… Վառ արևն հանգավ սրերի հետքում, Մութը թևերը փռեց ամեն դին. Անգյուման դարդը սիրտս է մաշում, Ա՜խ, ծաղիկ թոռմար, ընկե՛ր իմ անգին… Ո՞ւր ես, հոգի ջան, չկա՞ս դու հիմա, — Հողերուն հավսար ու անգերեզման. Ա՜խ, քամին հիմա վերադ կըսգա, Դու չե՞ս իմանում, ազի՛զ ընկեր ջան…

1903

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12