Անցնել բովանդակությանը

«Լըսում եմ ղողանջն տիեզերական…»

1903

Լըսում եմ ղողանջն տիեզերական, Ոգիս բացվում է անծիր թևերով. Անծիր թևերս գըրկում են համայն Աշխարհե — աշխարհ և ծովերե — ծով։ — Բացե՛ք դարպասներն ձեր պալատների, Ոգու հարության լույսն եմ ձեզ բերում, Ես եմ զեփյուռը անապատների, Եվ վառ ճաճանչը մըռայլ ամպերում։ Եվ մարգարեի հուրն է իմ կըրծքում, Սուրը իմ ձեռքում, բարբառըս՝ ազատ. Եվ ինձ հավիտյան անմահ եմ զգում, Եվ երկրի վերա քայլերըս՝ հաստատ…

1903

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12