«Լեռները՝ դալար, հպարտ հորձանքով…»
1904
Լեռները՝ դալար, հպարտ հորձանքով
Շարվել են շուրջըս — այնպե՜ս լո՛ւռ, լազո՛ւր.
Գարունն է բուրում այնտեղ վարդերով
Եվ ղողահջում են ակներ ու աղբյուր։
Աստղերն են երգում սրտիս խորքերում,
Հոգիս լցվում է գարնան բույրերով.
Գարնան բույրերով երգերս են զնգում,
Եվ արտասվում եմ՝ քեզ երազելով…
1904