Անցնել բովանդակությանը

«Ծովի ծոցից վայրի մի բադ…»

1898

Ծովի ծոցից վայրի մի բադ Թըռավ, նըստավ ժեռ ափին. Երգեց հըպա՛րտ, երգեց զըվա՛րթ, Լուռ օրօրեց իմ հոգին… Երնե՜կ, ես էլ քեզ պես, ա՜խ, բա՛դ, Լինիմ անվիշտ ու վայրի. Երգեմ զըվարթ, թըռնիմ ազատ՝ Իշխան լազուր վայրերի…

1898, Օդեսա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8