«Կարծես՝ երեկ էր…»
1912
Կարծես՝ երեկ էր,
Ես մանուկ պայծառ,
Թռվռում էի դալար ծառն ի վեր։
Եվ սակայն այսօր մռայլ է հոգիս.
Ճնշում է մի ձեռք հոգնած ուսերիս։
Բայց դեռ երեկ էր՝
Սրտով սիրավառ
Ես փնջում էի երազ ու երգեր;
Եվ այսօր արդեն անցել եմ ուղիս.
Ճերմակն է հյուսվում իմ սև մազերիս։
Երեկ գարուն էր,
Աշուն է այսօր.
Ե՞րբ դեղին դարձաք,
Կանա՜չ տերևներ…
1912, Ցյուրիխ