Անցնել բովանդակությանը

«Ծաղկավառ ուղին գնում է կրկին…»

1929

Ծաղկավառ ուղին գնում է կրկին, Ուր լույս — թևերով ճախրում էի ես՝ Երազելով քեզ, հավերժական կին; Ծաղկավառ ուղին գնում է կրկին… Եվ նրա ափին կանգնել եմ մոլոր Եվ բեկված կյանքով, տխուր — տխրագին։ Ծաղկավառ ուղին գնում է կրկին, Եվ լույս — թևերով ճախրում են նրանք՝ Երազելով քեզ, հավերժական կին…

1929, Երևան

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1929 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 9