Անցնել բովանդակությանը

«Ինչպե՜ս կուզեմ սիրտս թաղեմ…»

1898

Ինչպե՜ս կուզեմ սիրտս թաղեմ Ծովի մռայլ, մութ խորքերում. Քեզնից հեռո’ւ, վիշտս պահեմ Գաղտնի տեղում՝ շա’տ թաքուն։ Ծովը միայն վիշտս իմանա, Ծովը շա՜տ մեծ սիրտ ունի. Սրտանց կուլա սիրուս վրա, Հոգու խորքից կհուզվի…

1898, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ինչպե՜ս կուզեմ սիրտս թաղեմ…» բանաստեղծությունը (1898) սիրո և ծովի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8