«Իմ այրող վշտից սիրտըս է մաշվել…»
1900
Իմ այրող վշտից սիրտըս է մաշվել,
Կյանքըս է մաշվել, էլ ի՞նչս մնաց,
Լամ ու արցունքըս աղի — ծով դառնա, —
Միայն թե մայրըս վիշտս չիմանա։
Ա՜խ, գլուխս առնիմ, ընկնիմ սարերը,
Զարկե՜մ քարե — քար, զարկեմ քարե — քար.
Սիրտս գայլերին թող բաժին դառնա,
Միայն թե մայրըս մահըս չիմանա։
1900, Ցյուրիխ