Անցնել բովանդակությանը

«Իրիկունն եկավ, տնե — տուն մտավ…»

1900

Իրիկունն եկավ, տնե — տուն մտավ, Վառեց ճրագներ՝ կարմիր ու պայծառ. Բարի երեկոն, Ա՜խ, ինձ տես չեկավ, Ու տունս մնաց սրտիս պես խավար։ Տուն դարձան հանդից հարևան, դրկից, Ուրախ բոլորան հացի սեղանին. Դուն ո՜ւր մնացիր, իմ ազիզ կտրիճ, Աչքս ծով դարձավ քու անուշ ճամփին։ Գիշերն էլ եկավ, ու քնածներուն Բերեց երազներ՝ նխշուն ու զառ — վառ. Ա՜խ, ես մնացի մենակ ու անքուն, Երազս դուն ես, ու դուն էլ չեկար։

1900, Ժընև

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12