Անցնել բովանդակությանը

«Մութ անտառով լուռ ման կուգամ…»

1897

Մութ անտառով լուռ ման կուգամ, Բուն ու ագռավ ինձ կըսեն. — «Ա՜խ, խեղճ տըղա, ի՞նչ տըխուր ես. Դուն հիվանդ ես…» ինձ կըսեն։ Մութ անտառով լուռ ման կուգամ, Ցող կըշաղե ծառերեն. — «Ա՜յ խեղճ տըղա, վերքըդ խորն է Վըրադ կուլանք…» ինձ կըսեն; Քամին փըչեց, ու ծառերեն Տերևները վար ընկան. — «Ա՜յ խեղճ տըղա, տերևներն են Քու մահիճն ու գերեզման…»։

1897, Ալեքսանդրապոլ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12