Անցնել բովանդակությանը

«Հոգիս մըռայլ էր մըրըրկի նըման…»

1902

Հոգիս մըռայլ էր մըրըրկի նըման, Եվ ծանր էր վիշտըս, և ես քուն մտա, — Ինձ տանում էին դեպի կախաղան, Եվ խոժոռ ճակտիս պըսակ տատասկյա։ Եվ խոսքըս մուրճ էր, և խոսքըս՝ հըրդեհ, Ես փըշրում էի սըրտերը մարդկանց. Եվ խոսքըս մուրճ էր, և խոսքըս՝ հըրդեհ, Ես այրում էի սըրտերը մարդկանց։ Ինձ տանում էին դեպի կախաղան Սըվինների տակ զինավառ զորքի. Եվ հետևում էր ամբոխն ինձ անձայն, Ամբոխը հոգու և նանիր խոսքի… Ինձ բարձրացրին դեպի կախաղան Եվ ճակտիս՝ ցնորք և վսեմ պսակ, Ամբոխը սակայն թշվառ և ունայն Խուռըն սողում էր իմ ոտների տակ…

1902,, Ախալցխա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հոգիս մըռայլ էր մըրըրկի նըման…» բանաստեղծությունը (1902) երազի և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ 4-4-8 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16