Անցնել բովանդակությանը

«Հազա՜ր բարով, հպարտ սարե՛ր…»

1900

Հազա՜ր բարով, հպարտ սարե՛ր, Թև՛ եմ առեր, ձե՛զ կուգամ. Արծիվների ձենն եմ լսեր — Արծիվներին դեմ կուգամ… Իմ հայրենի՜ք, կապուտ սարե՛ր. Թշնամու շարք ձեր բոլո՜ր. Դա՛շտ, անապա՛տ, արնոտ գետեր, Արազը խոր ու ոլո՜ր… Հազար ձենով, հազար սրտով Արծիվների հետ կուգամ, Հողի՛դ մեռնիմ, հազար սրտով, Իմ հայրենի՛ք, մերիկ ջա՜ն… Բարո՜վ ձոզի, դար ու դուրա՛ն, Բարձրիկ սարեր ու քարե՛ր, Հազար բարով, հով ու դումա՛ն, Ծովակ, ծմակ ու ձորեր…

1900

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Հազա՜ր բարով, հպարտ սարե՛ր…» բանաստեղծությունը (1900) սիրո և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16