«Հեռու անտառում ծաղկում է հպարտ…»
1928
Հեռու անտառում ծաղկում է հպարտ,
Ցնծում է զվարթ այն կաղնին հիմա,
Որ պիտի դառնա դագաղըս մի օր։
Եվ մահըս մոտ է, մոտիկ է այ՜նքան,
Որ ամեն անգամ հոգուս ականջով
Լսում եմ կաղնու սոսափյունը խոր…
1928, Երևան
1928
1928, Երևան
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Հեռու անտառում ծաղկում է հպարտ…» բանաստեղծությունը (1928) մահվան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։