Անցնել բովանդակությանը

«Մաճկալ ես, բեզարած ես…»

1893

Մաճկալ ես, բեզարած ես, Առը շուռ տո՛ւր, շո՛ւտ արի. Ծովի պես քրտնած ես, Եզներն արձկի՛, տուն արի՛։ Կաթի սերը քաշել եմ, Դրել եմ հովին՝ սառի. Ալ գոգնոցս կապել եմ, Արի թառլան, թը՜ռռ, արի։ Տեղ եմ գըցել շվաքում, Քամին կուգա, զով կանի. Լուսնի շողքն է մեր ծոցում, Չափ տո՛ւր, չափ ա՛ռ — շուտ արի՛։ Դադրած, բեզարած յա՛ր ջան. Ամպերն ելան, դեհ արի. Բեզարած ջանիդ ղուրբան, Ծըտից թև առ, թե՛զ արի…

1893, Օբեր-Հոլց

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16