Անցնել բովանդակությանը

«Ձմեռն անցավ, եկավ գարուն…»

1902

Ձմեռն անցավ, եկավ գարուն, Հալավ բարձրիկ սարերու ձուն, Ճամփա բացվավ ղարիբներուն։ Իմ ղարիբեն խաբար չի գա. Աչքս ճամփին՝ դադար չըկա։ Ղարիբ երկիր ամպ ու մշուշ, Իմ ղարիբի սիրտն է քըրքուշ, Ոտ կփոխե՝ քըռա ու փուշ… Հերիք մնա՛ս, դարձի վաթան, Իմ ախպե՛ր ջան, ազիզ յա՛ր ջան։ Ջուրն է պրծել՝ կուգա սարեն, Սարեն, ձորեն… իմ աչերեն… Մի՛ նորոգիր սրտիս յարեն։ Դարձի վաթան, հողն անուշ է, Հողն անո՜ւշ է, ջուրն անո՜ւշ է…

1902, Բասեն

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ձմեռն անցավ, եկավ գարուն…» բանաստեղծությունը (1902) մահվան և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ բաժանված 3 հնգատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 15