Անցնել բովանդակությանը

«Հարևանիս որդին մեռավ…»

1921

Հարևանիս որդին մեռավ, Քսան տարու տղա. Նոր էր ինձնից գիրք փոխ առավ, Առո՛ւյգ, առո՛ղջ տղա։ Բիլ գիշեր է գարնանային՝ Լուսնով, բույրով օծուն. Կռթնել եմ ես պատշգամբին՝ Միտքս ցավով խոցուն։ Աչքս եմ հառել պատուհանին Մահով մթնած խուցի. Մոմն է վառվում լուռ սնարին, Դալուկ, առանց բոցի։ Եվ դիտում եմ, անհագ դիտում՝ Շուրջս լցված մահով. Զարհուրանքն է հոգիս պատում Անէության ահով։ Եվ աշխարհն է մեռել դառնում՝ Ընկած սրտիս վըրա. Եվ լուսինը — դալուկ մի մոմ՝ Լուռ սնարին նրա…

1921, Վենետիկ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20