«— Գիտե՛մ, խաչըդ ծա՛նր է, հսկա…»
1896
— Գիտե՛մ, խաչըդ ծա՛նր է, հսկա.
Ո՛վ մարդ, ընկեր, եղբայր ի՛մ,
Քեզ մո՛տ, քեզ մո՛տ կուգամ ահա՛.
Կրծքիս սեղմեմ, արտասվիմ։
Ես էլ քեզ պես օր ու գիշեր,
Անհուն, անհույս տանջվել եմ.
Տո՛ւր ձեռքդ ինձ, անգին ընկե՛ր,
— Հառա՜ջ… հասավ ժամն արդեն…
— Հառա՛ջ գնա՛, հպարտ տոկա՛, —
Խաչըդ խարիսխ կդառնա…
1896, Երևան