Անցնել բովանդակությանը

«Գիշերն եկավ, զով-հովն ընկավ…»

1893

Գիշերն եկավ, զով-հովն ընկավ, Աստղունքն լուսնին ձայն տվին. Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ, Հավքերն ինձի ձայն տվին։ Ես վեր ելա ոգի առած՝ Զարկի սրտիս լարերին. Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց — Եվ լարերը խզվեցին… -Միայն սիրո լարը մնաց Սրտիս անհուն խորքերում. Ու վառ սիրո երգը շողաց Կյանքիս ամեն ծալքերում…

1893, Լայպցիգ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Գիշերն եկավ, զով-հովն ընկավ…» բանաստեղծությունը (1893) գիշերվա և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12