Անցնել բովանդակությանը

«Ես որ մեռնիմ՝ ինձ կթաղեք…»

1898

Ես որ մեռնիմ՝ ինձ կթաղեք Ալագյազի լանջերում, Որ Մանթաշից հովերը գան, Վրաս հևան ու երթան, Գերեզմանիս չորս դին փռվին Ցորեն արտերն ու ցոլան, Եվ ուռիներն՝ մազերն արձակ, Վրաս ընկնին, անուշ լան…

1898, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Ես որ մեռնիմ՝ ինձ կթաղեք…» բանաստեղծությունը (1898) մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8