Անցնել բովանդակությանը

«Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով…»

1903

Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք՝ Մոռացած Անմահ, անհունի տենչանք։ Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝ Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով. Եվ մուրացքի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

1903, Բաքու

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13