«Ձյունն է եկել, ծածկել հիմա…»
1918
Ձյունն է եկել, ծածկել հիմա
Ճերմա՜կ, ճերմակ խաղաղությամբ
Դաշտեր, գյուղեր տխուր, ավեր
Հայրենիքիս…
Անհո՜ւն, անծիր տառապանքով,
Զարհուրանքով, եղեռններով
Հազար ու բյուր, հազար ու բյուր,
Մայր ու մանուկ, եղբայր ու քույր.
Մեռան իրենց արյունի մեջ —
Զարհուրանքով, եղեռններով,
Անհո՜ւն, անծիր տառապանքով։
Եվ ձյունն հիմա ծածկել է լուռ
Ոսկորները նրանց անթաղ
Ճերմա՜կ, ճերմա՜կ խաղաղությամբ…
1918