Անցնել բովանդակությանը

«Հեռավոր ծովի լռիկ ափերում…»

1908

Հեռավոր ծովի լռիկ ափերում Խոր վերքը սրտիս ընկած էի ես. Անգըղն էր ժայռին կտուցը սրում, Շուրջս ամայի՝ գերեզմանի պես։ Եվ տեսնում էի զմրուխտ ջրերով Մի նավ էր սահում օրոր ու շորոր. Բախտի հովերով, ծուփ — ծուփ թևերով՝ Գըգվելով նիրհած ալիքներն անդորր։ Եվ երգում էին ոսկեղեն նավում, Երբեմն ուրախ՝ անունըս տալիս, Բայց մեկը տխուր ինձ էր երազում, Անուշ աչերով վրաս էր լալիս…

1908, Ղազարապատ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12