Անցնել բովանդակությանը

«Դառն ու տրտում…»

1916

Դառն ու տրտում Օր ու գիշեր, Իմ հեգ սրտում Անհույս վշտեր։ Հայրենի տուն՝ Ավար, ավեր, Արնո՛ւն, արյո՛ն. Անհուն ցավեր։ Սուրբ մանկիկնե՜ր, Մեր մայր ու քույր Հրին, ջրին Ու սրին կուր։ Կսկի՛ծ, կսկի՛ծ, Այսքան կսկի՛ծ, Ի՜նչպես տանիմ Այսքան կսկի՛ծ…

1916, Ռոզոն

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1916 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16