Անցնել բովանդակությանը

«Դուման դառավ ծովը բոլոր…»

1898

Դուման դառավ ծովը բոլոր, Երկնուց բռնած մուժն առավ. — Ի՞նչ ման կուգամ միտքս մոլոր, Սիրտս խոլոր, խոժոռ ցավ։ Ծո՛վ, քեզի տամ հիվանդ սիրտս, Կուզես լավցու, թե խեղդե. Մենակ խաբար տուր խեղճ մորս, Անգութ յարիս չանիծե…

1898, Օդեսա

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դուման դառավ ծովը բոլոր…» բանաստեղծությունը (1898) դժբախտ սիրո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1898 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8