Անցնել բովանդակությանը

«Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ…»

1893

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան — ալվան ծաղիկներ. Դա՛րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ, Ամպշող երկնուց զով — հովեր… Երկինք — գետինք գլխուս մթնան, Անտուն — անտեր կուլամ ես. Յարիս տարա՜ն — ջանիս տարա՜ն, Հոնգո՛ւր — հոնգո՛ւր կուլամ ես… Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն, Անճար թողեց ու գընաց. Սըրտիս սավդեն — խորունկ յարեն Անդեղ թողեց ու գընաց։ Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ, Ալվան — ալվան ծաղիկներ, Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ, Ամպշող երկնուց զով — հովե՜ր…

1893, Վիեննա

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16