Անցնել բովանդակությանը

«Դեպի անապատ հողմը կըսուրա…»

1901

Դեպի անապատ հողմը կըսուրա, Խոր լռության մեջ կանցնի կմարի. Դեղին քարերե իմ շիրմի վրա Կըբուսնի մենակ տատասկը վայրի; Եվ անապատում, և հավերժական Անուրջում հոգիս կըլսե, կզգա Ղողանջը զանգի տիեզերական Եվ մեղմ կըգգվե տատասկին դժնյա…

1901, Լիդո /Վենետիկ/

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դեպի անապատ հողմը կըսուրա…» բանաստեղծությունը (1901) մահվան և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1901 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8