Անցնել բովանդակությանը

«Դո՛ւ ջի՛նջ և հե՛զ մի թիթեռ ես…»

1902

Դո՛ւ ջի՛նջ և հե՛զ մի թիթեռ ես, Եվ նո՛ւրբ, և սո՛ւրբ թևերով. Սիրտըդ, վըճիտ՝ թըռվըռում ես Գե՛շ, գա՛րշ, մարդկանց վըրայով. — Դու, որ մաքուր մի թիթեռ ես, Ա՜խ, մեր կյանքի ճահճի մեջ Պիտի ընկնես — պիտի նեխվես Գե՛շ, գա՛րշ, մարդկանց մահճի մեջ…

1902

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Դո՛ւ ջի՛նջ և հե՛զ մի թիթեռ ես…» բանաստեղծությունը (1902) մահվան և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8